809 դիտում
19:40 04-10-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայ ֆերմերների միության անդամներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Հայ ֆերմերների միության, ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ Հրաչիկ Ջավադյանին, Աշոտ Ոսկանյանին և Սերգեյ Ստեփանյանին ոլորտի խնդիրները և զարգացման ծրագրերը քննարկելու նպատակով:
Նախարարը նշել է, որ մեծապես կարևորում է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներում, և նախատեսում է առաջիկայում հանդիպել գյուղատնտեսության ոլորտի հասարակական հատվածի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ՝ առկա խնդրիների շուրջ նրանց մոտեցումները ճշգրտելու նպատակով և լսելու նրանց առաջարկները, որոնք հաշվի կառնվեն նոր ծրագրի կազմման ժամանակ:
Իրենց հերթին Հայ ֆերմերների միության անդամները շնորհավորել են Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ պատրաստակամ են աջակցել և իրենց փորձով օգտակար լինել նախարարությանն առավել արդյունավետ քաղաքականություն մշակելու և գյուղատնտեսության ոլորտի առաջ ծառացած խնդիրների լուծման ուղիներ գտնելու գործում:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների, արտադրության կազմակերպման, իրացման և այլ խնդիրների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
20:45 22-02-2016
Վարչապետն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման անդամներին
1404 դիտում
20:43 06-10-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատասխանել է ֆերմերների բարձրացրած հարցերին
Այս բաժնից
1090 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
643 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը