211652_close_icon
views-count93465 դիտում article-date 15:58 04-10-2016

Էրեբունի-Երևան տոնին ընդառաջ Սուքիասյանների ընտանիքի անակնկալ նվերը՝ Երևանին ու երևանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն տևական ժամանակ է, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մետրոպոլիտենի հարևանությամբ գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված, սակայն 90-ականներից չգործող հսկայական շենքում և դրան հարակից տարածքներում հսկայածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ են սկսվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ շուտով իր դռներն է բացելու «Երևան» տոնավաճառը։ Հարմարությունները տոնավաճառի ներսում ու դրսում համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Առևտրային գործունեությամբ զբաղվողների համար ստեղծվել են աշխատանքային բարվոք պայմաններ, ինչը չես ասի «Երևան» տոնավաճառի հարևանությամբ գործող «Սուրմալու» և «Փեթակ» տոնավաճառների մասին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Երևան» տոնավաճառի գործունեության շնորհիվ մոտ 1000 աշխատատեղ է բացվելու։ Տոնավաճառի հարևանությամբ բնակվողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «ԽՍՀՄ տարիներին լավ էր. գործարանն աշխատում էր և տարածքում տիրում էր ոչ հակասանիտարական վիճակ, սակայն վերջին տարիներին այն դառել էր ոչ միայն աղբանոց, այլ նաև մարդիկ իրենց բնական կարիքներն էին հոգում նշված հատվածում, ինչի պատճառով էլ տիրում էր գարշահոտություն։ Իսկ հիմա և աշխատատեղեր են բացվում, և վերանում է աղբն ու գարշահոտությունը»։ Ֆոտորագրողը հայտնում է, որ այսօր «Երևան» տոնավաճառում աշխատանքներին հետևելու համար ժամանել էր հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով ոչ միայն հետևում էր բանվորների ու շինարարների աշխատանքին, այլ նաև ստուգում էր ամեն մի մանրուք, որպեսզի քաղաքացիները ոչ մի խնդիր չունենան տովաճառում իրենց աշխատանքները կատարելու ընթացքում։ Նշված առևտրի կենտրոնը տարածաշրջանում ամենամեծն ու ամենաժամանակակիցն է, իսկ ապրանքներն էլ հսկվում են և հսկիչների և տեսախցիկների կողմից։ Գործում են նաև հրդեհի անվտանգության և օդափոխության համակարգերը։ Բնակիչներն էլ կես-կատակ, կես-լուրջ ասում էին. «Աշխատատեղեր բացելով ու տարածքը բարեկարգելով՝ Սուքիասյանները Էրեբունի-Երևան տոնի առթիվ յուրահատուկ նվեր մատուցեցին Երևանին ու երևանցիներին»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր