11404 դիտում
22:51 03-10-2016
Բուլղարիայում մեկնարկել են Զորավար Անդրանիկ Օզանյանի տան վերականգնողական աշխատանքները. այն կվերածվի տուն-թանգարանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այլևս 2-3 շաբաթ է ինչ Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի հովանավորությամբ և Harutyun Hovsepyan անմիջական հսկողության ներքո Վառնայի Գալաթա թաղամասում գտնվող Զորավար Անդրանիկ Օզանյանի տանը, որը աշխարհում միակ կանգուն մնացած մեծ հայորդու տունն է, մեկնարկել են վերականգնողական աշխատանքները:
Ինչպես այլևս հայտնի էր դարձել, այն վերականգնողական և շինարարական աշխատանքների ավարտից հետո վերածվելու է Տուն-թանգարանի և գրանցվելու է Բուլղարիայի Մշակութային կոթողների պահպանության կոմիտեում:
Շինարարական աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ էլէկտրոնային կայքի թղթակիցը հանդիպել և զրուցել է պ-ն Հովսեփյանի հետ:
Իր խոսքում ԲՀՄ նախագահը տեղեկացրել է, որ առաջին հերթին աշխատանքներ են սկսվել տան ողջ բակի պարսպապատման համար: «Բակը ամբողջությամբ պարսպապատված էր մետաղյա ցանցով: Հիմա մենք այն փոխարինում ենք քարե պարսպով, որն ինքնին հնաոճ տեսք է ունենալու:», նշել է պ-ն Հովսեփյանը:
Չնայած հսկայական տարածությանը, որը պարսպապատվում է, ԲՀՄ նախագահը անդրդվելի է իր որոշման մեջ, քանի որ, ինչպես ինքն է նշում, այն կառուցվում է դարերի համար և սերունդներին հարկ է թողնել որակով աշխատանք:
Միաժամանակ հսկայական աշխատանք է տարվում տան տանիքի վրա: Հարություն Հովսեփյանը մեր զրույցում նշեց, որ տանիքը ևս ամբողջությամբ փոխարինվելու է, քանի որ ժամանակը իրենն ասել է, և այն գտնվում է անմխիթար վիճակում: «Տանիքի վերականգնողական աշխատանքների ժամանակ ևս մեր հիմնական նպատակն այն է, որ այն ունենա հնաոճ տեսք, բայց միաժամանակ լինի կայուն և որակով:», իր խոսքում շեշտել է նա:
[b]Զորավարի աշխարհում միակ կանգուն տունը հնարավոր եղավ փրկել Հարություն Հովսեփյանի տարիներ տևած պայքարի արդյունքում: Տան սեփականատերերը, որոնք ազգությամբ հայեր էին և կալվածքը ժառանգություն էին ստացել Զոր. Անդրանիկի կնոջ՝ Նվարդ Օզանյանի կողմից, որոշել էին այն քանդել և տեղում բազմաբնակարան շենք կառուցել: Սակայն պ-ն Հովսեփյանին ի վերջո հաջողվեց իր անձնական միջոցներով այն գնել և փրկել կործանումից:[/b]
Այսօր էլ մեծ հայորդու միակ տունը Տուն-թանգարանի վերածելու գործում Հարություն Հովսեփյանը ներդրել է իր անձնական միջոցները, քանի որ, ինչպես ինքն է նշում, Զորավարը շատ ավելին է զոհել մեր ժողովրդի և մեր Դատի համար, որքան մենք այսօր կարող ենք անել նրա հիշատակի համար: «Մեր նպատակն է, որ Զոր. Անդրանիկի Տուն-թանգարանը վերածվի յուրօրինակ մի ուխտավայրի աշխարհասփյուռ մեր եղբայրների ու քույրերի համար, որոնք կներշնչվեն և կնվիրեն իրենց անձերը այն նվիրական իղձերի իրականացմանը, որոնց համար իր կյանքը նվիրել է Անդրանիկը:», նշել է Հարություն Հովսեփյանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բոլոր այն դժվարություններին, որոնք դեռ առջևում են:
«Դժվարությունները հաղթահարվում են, գործն է մնում …», մեր զրույցի վերջում նշել է ԲՀՄ նախագահ Հարություն Հովսեփյանը և շարունակել իր զրույցը շինարարական աշխատանքները ղեկավարող պատասխանատու անձանց հետ՝ անմիջականորեն հետևելով գործավորների աշխատանքներին:
[b]«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
838 դիտում
12:31 25-11-2024
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով
697 դիտում
11:53 25-11-2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին