7709 դիտում
22:00 02-10-2016
Վայքում ընտրողները հիմնականում գոհ էին ընտրությունների ընթացքից և մասնավորապես ոստիկանության աշխատանքից
Այսօր՝ 2016 թ. հոկտեմբերի 2-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։
Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի բավական մեծ ակտիվություն էր նկատվում արդեն նախընտական շրջանում։ Թեժ պայքար էր ընթանում հատկապես Եղեգնաձորի Շատին և Արտաբույնք համայնքներում և Վայք քաղաքում ու Վայքի Զառիթափ համայնքում։
Վայոց Ձորի մարզի ոստիկանության կողմից նախապես կանխատեսվել էր թեժ ընտրապայքար։ Ուստի ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործընթացին ներգրավվել էին ՀՀ ոստիկանության զորքերի և Արարատի մարզի ոստիկանության ծառայողները։
Չնայած ընտրությունների ընթացքում կրքերը բազմիցս թեժացան, սակայն ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ միջադեպեր չեն գրանցվել։
Ոստիկանության աշխատանքի որակի վերահսկողության նպատակով ընտրությունների ավարտին Վայք քաղաքում իրականացված հարցումների արդյունքերով ընտրողները հիմնականում գոհ էին ընտրությունների ընթացքից և մասնավորապես ոստիկանության աշխատանքից։
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի ոստիկանության բաժին
Նմանատիպ նյութեր
859 դիտում
11:39 01-04-2024
Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը
984 դիտում
20:37 19-12-2019
Շրջակա միջավայրի նախարարն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը գոհ են համատեղ ծրագրերի ընթացքից
1904 դիտում
14:08 07-06-2021
Խոակին Կապառոս. Շատ գոհ եմ մարզական հավաքի ընթացքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը