211652_close_icon
views-count6811 դիտում article-date 19:52 02-10-2016

Արթիկում արշալույսները նույնպես խաղաղ են․ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 375 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Արթիկ քաղաքում ընթանում է քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները։ Առավոտյան ժամը 9։00-ից մինչ այս պահը՝ 17։00-ն չկա լարվածություն։ Ընտրություններն ընթանում են խաղաղ և առանց միջադեպերի։ Մարդկային կուտակումներ կան միայն թիվ 36/7 տեղամասում։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր