Սլավոնական համալսարանի մոտ տղամարդը դանակով սպառնացել է ուսանողուհուն. NEWS.am
Երեւանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մոտ հոկտեմբերի 1-ին, միջադեպ է գրանցվել. դանակով զինված մի տղամարդ դանակով սպառնացել է ուսանողուհիներից մեկին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատեցին այս տեղեկությունը, նշելով, որ տղամարդը [url=http://news.am/arm/news/349454.html]դանակը դրել է աղջկա պարանոցին [/url]եւ պահանջել է, որ նրանց ոչ ոք չմոտենա:
Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել տղամարդուն, նա բերման է ենթարկվել: Հանգամանքները պարզվում են:
Աղբյուրը՝ [url=http://news.am/arm/news/349454.html]NEWS.am[/url]