1956 դիտում
15:29 01-10-2016
Երևանի քաղաքապետարանը նվերներ է հանձնել 100 և բարձր տարիքի երևանցիներին
Տարեցների միջազգային օրվա առթիվ, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2798-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են 100 և բարձր տարիքի երևանցիների բնակարաններ:
Ավանդույթի համաձայն, քաղաքապետարանի աշխատակիցները Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել են մեր տարեց համաքաղաքացիներին` տարեցների միջազգային օրվա և Երևանի ծննդյան հերթական տարեդարձի առիթներով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ:
Շենգավիթ վարչական շրջանում տնայցերին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը: Տարեց երևանցիները շնորհակալություն են հայտնել նախաձեռնության և հոգատարության համար ու հատկանշել, որ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են ոչ միայն տոնական օրերին::
Հարկ է նշել, որ մայրաքաղաքում բնակվող 100 և բարձր տարիք ունեցող երևանցիները 19-ն են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
4446 դիտում
17:00 02-10-2017
Տարեցների միջազգային օրվա առիթով 100 և բարձր տարիքի երևանցիներին հանձնվել են ավանդական նվերները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1165 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար