1871 դիտում
18:11 30-09-2016
«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 4-րդ
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 3-րդ օրն է մեկնարկել: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուները օրվա ընթացքում այցելում են 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ, որոնց նախապես կատարված ուսումնասիրության հիման վրա տրամադրվում են անհրաժեշտ նվերներ: Այսօր նման ընտանիքների թիվը 281-ն է:
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 7 օր:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
16:15 28-09-2016
«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 2-րդ. լուսանկարներ
4277 դիտում
17:19 01-10-2016
«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 5-րդ
4216 դիտում
18:05 02-10-2016
«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 6-րդ
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել