6089 դիտում
09:03 30-09-2016
Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանը իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը։ Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու։ Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են։
Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տա|իս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս և հաջորդ տարվա բյուջեները, պարզ է դառնում, որ ծախսերը կրճատվում են 17 միլիարդ դրամով։ Եկամուտների մասով ևս անհստակություն կա։ Վարչապետը հայտարարեց, թե եկամուտները աճելու են 70 միլիարդ դրամով, սակայն փաստաթղթերով աճը միայն 24 միլիարդ է:
Թվային այս տարբերությունները թերևս պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թ բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների՝ այսինքն կատարողականի հետ։ Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե եկամուտների, և թե ծախսերի մասով»։
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում[/b]։
Նմանատիպ նյութեր
1602 դիտում
09:59 22-09-2021
Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը․ «Ժողովուրդ»
8230 դիտում
10:32 14-09-2017
Հաջորդ տարի, հնարավոր է, մեր երկիրը կանգնի դեֆոլտի առաջ. «Ժամանակ»
Այս բաժնից
1390 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1969 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1774 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ