4050 դիտում
15:41 24-09-2016
Էրդողանը սպասում էր, որ նրան համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարենք. Գյուլեն
Ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս տարիներ առաջ է պլանավորել հեղաշրջման այդ փորձը:
Գյուլենը կարծիք է հայտնում, թե Էրդողանը, հեղաշրջման փորձը որպես պատրվակ օգտագործելով, կադրային զտումներ է իրականացնում, որպեսզի ուժեղացնի իր իշխանությունը: Գյուլենը նաև բացահայտել է, թե ինչպես են փչացել իր և Էրդողանի հարաբերությունները:
«Նա սպասում էր, որ մենք պետք է նրան համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարենք, մտածում էր, որ համաշխարհային մակարդակով պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Սակայն երբ դա տեղի չունեցավ` սկսեց գործել մեր դեմ»,- ասել է Գյուլենը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր 78-ամյա Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Նմանատիպ նյութեր
1695 դիտում
15:01 08-06-2015
Էրդողանը դեռ օգնություն է աղերսելու. Ֆեթուլլահ Գյուլեն
5761 դիտում
10:33 17-07-2016
Թուրքիայում ռազմական հեղաշրջումը Էրդողանի կազմակերպած բեմականացումն էր. Ֆեթուլլահ Գյուլեն
Այս բաժնից
880 դիտում
20:03 06-01-2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 պատանդի՝ գործարքի առաջին փուլում
889 դիտում
19:24 06-01-2025
Կանադայում շուրջ 9 հազար մարդ փոթորիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
1231 դիտում
18:53 06-01-2025
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն