30547 դիտում
19:46 22-09-2016
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են ВАЗ 2101-ն ու Mazda-ն. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում; Ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Ռաֆայել Մովսեսյանի վարած Mazda CX7 51 SS 007 համարանիշի և Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչ, 46-ամյա Համլետ Հակոբյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 34 RF 776 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mazda-ն կողաշրջվել է և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
ВАЗ 2101-ի վարրոդ Հ. Հակոբյանը եղել է կնոջ և դստեր հետ, ովքեր մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ:
Դեպքի վյար է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ալավերդու հրշեջ-փրկարարական թիվ 40 ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Արման Սադաղյանի գլխավորությամբ, ովքեր օգնել են վիրավորներին դուրս բերել մեքենայից և մոտեցնել շտապօգնության մեքենային, ինչպես նաև հոսանքազրկել են մեքենան և փակել գազաբալոնները:
Դեպքի վյար է ժամանել Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Մոսինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվել են Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեկություններով ՝ ВАЗ 2101-ի վարորդը փորձել է շրջանցել ճանապարհի փոսերը, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախումը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1372 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)