Մոսկվայի «Մուրճ և մանգաղ» գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է գործարաի նկուղային հարկում, իսկ տարածքը կազմում է ավելի քան 200 քմ:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Մուրճ և մանգաղ» գործարանն ամենահին գործարաններից մեկն է ՌԴ մայրաքաղաքում: Այն հիմնադրվել է 1883թ.-ին: