ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ՀՀ անկախության 25-ամյակի առիթով ուղերձ է հղել. տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 25-րդ տարեդարձը: Երեք հազարամյա ազգը, որն իր պետականությունը կորցրել էր շատ դարեր առաջ, իր տեղը վերագտավ միջազգային հանրության գրկում:
Որպես Ֆրանսիայի դեսպան, ցանկանալով աշխուժացնել մեր ժողովուրդների միջև առկա խորը և վաղեմի բարեկամության կապը, շնորհավորում եմ Հայաստանի ղեկավարներին և նրա քաղաքացիներին անցած ճանապարհի համար և մեծ հաջողություններ մաղթում նրանց ավելի արդար, ավելի ապահով և ավելի բարեկեցիկ հասարակության կերտման գործում»: