211652_close_icon
views-count1059 դիտում article-date 13:33 19-09-2016

ՀՀԿ ԵԿ անդամը Երիտասարդ առաջնորդների գլոբալ համաժողովում ներկայացրել է հայ երիտասարդության արդի խնդիրներն ու հնարավորությունները

Սեպտեմբերի 11-17-ը Իսպանիայի Սանտանդեր քաղաքում անցկացվել է Երիտասարդ առաջնորդների գլոբալ համաժողովը, որին մասնակցել են շուրջ 300 միջազգային երիտասարդ առաջնորդներ: Համաժողովում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար, DEMYC-ի (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը: Համաժողովի նպատակն ի սկզբանե եղել է բանավեճերի և քննարկումների եզակի հարթակի հիմնումը, որտեղ ականավոր անհատները, փորձագետները, ձեռներեցները և տարբեր երկրների ու միջազգային կառույցների փորձառու ներկայացուցիչները կհանդիպեն ակտիվ երիտասարդ առաջնորդների հետ, ովքեր գործում են իրենց երկրի հանրային կամ մասնավոր հատվածի տարբեր ոլորտներում (քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն): Նախաձեռնության հիմքում ընկած է մոլորակի գլոբալ խնդիրների և մարտահրավերների շուրջ հորիզոնական, բազմակողմանի և ժողովրդավար երկխոսություն ստեղծելու գաղափարը: Համաժողովի շրջանակներում անցկացվել են 12 լիագումար նիստեր՝ կրթության,համագործակցությունների, անվտանգության, տնտեսության, կայուն զարգացման, գլոբալիզացիայի, երիտասարդական մարտահրավերների, առաջնորդության և այլ թեմաների վերաբերյալ: Ծրագրի ընթացքում քննարկումներ են եղել նոր տեխնոլոգիաների, գործազրկության, զբոսաշրջության, տնտեսական աճի, միջազգային կազմակերպությունների, գլոբալիզացիայի, 21-րդ դարի կրթական մարտահրավերների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցությունների, միգրացիայի, ազգային և միջազգային անվտանգության, երիտասարդական առաջնորդության, ձեռներեցության և այլ արդի խնդիրների շուրջ: Գլխավոր քննարկման ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը խոսել է հայ երիտասարդության մասին, անդրադարձ կատարել երիտասարդական ձեռքբերումներին, ակտիվության միտումներին և խնդիրներին՝ ներկայացնելով լուծման հնարավոր ուղիներն ու տարբերակները: Հավելենք, որ համաժողովը կրելու է ամենամյա բնույթ՝ տարեցտարի ընդլայնելով աշխարհագրական ընդգրկվածությունը: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր