211652_close_icon
views-count1647 դիտում article-date 15:14 17-09-2016

Մենք կարեւորում ենք Պետդումայի ընտրությունների ժողովրդավարական ոգով անցկացումը. Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության նիստը` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ: Կարեւորվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների անցկացման ժողովրդավարական բնույթը: Նույն օրը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրական գործընթացներն ազգային անվտանգության առումով խիստ կարեւոր են, եւ դա է նաեւ պատճառը, որ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կարեւորում է ընտրությունների օրինական եւ թափանցիկ անցկացումը: Կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրությունները ժողովրդավարական արժեքներին համապատասխան անցկացնելը, ինչպես նաեւ բազմակարծության ու թափանցիկության ապահովումը:

Նմանատիպ նյութեր