4342 դիտում
10:35 16-09-2016
Նախարարությունների մի զգալի մասի մոտ կյանքը «կանգնել» է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական գերատեսչությունների և հատկապես նախարարությունների գործունեության մասին հանրության տեղեկացված լինելու միակ ճանապարհն այդ մարմինների լրատվական բաժինների մատուցած հաղորդագրություններն են: Ըստ այդմ, հանրությունը տեղեկանում է, թե այս կամ այն նախարարն իր աշխատանքային օրն ինչպես է անցկացրել, կամ տվյալ գերատեսչության առօրյայում ինչ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել:
Համաձայնեք, որ եթե նախարարության կայքի լրահոսում մեկ կամ երկու շաբաթ ոչ մի թարմ նորություն չի լինում, ապա կարելի է վստահաբար ասել, որ այդ գերատեսչությունում պարզապես «օր են գլորում»: Հատկապես սեպտեմբերի 8-ից հետո, երբ կառավարության բոլոր անդամները դարձան պաշտոնակատարներ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որ նախարարն ինչ աշխատանք է կատարել: Պարզվեց, որ նախարարությունների մի զգալի մասի մոտ կյանքը «կանգնել» է. նրանք ուղղակի օր են մաշեցնում: Ու կարելի է ասել՝ պետական ողջ համակարգը պարալիզացված վիճակում է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
09:21 04-08-2023
Գլխավոր դատախազը համակարգի զգալի մասի հետ շփվում է բացառապես պաշտոնական գրությունների միջոցով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»