211652_close_icon
views-count26249 դիտում article-date 11:00 16-09-2016

Երևանյան լճի հերոսը. Շավարշ Կարապետյան

1976 թ. սեպտեմբերի 16-ին, Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։ Կարապետյանն ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում և աշխատում է Մոսկվայում։ Նա ունի կոշիկի վերանորոգման փոքր արհեսատնոց, որը կոչվում է «Երկրորդ շունչ»։ Նրա անունով կոչվել է աստերոիդ (3027 Շավարշ)։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անցկացվում։

Նմանատիպ նյութեր