Խուան Մատան մինչև տարեվերջ կհրապարակի իր բանաստեղծությունների ժողովածուն
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան մտադիր է հրապարակել սեփական բանաստեղծությունների ժողովածուն:
Առայժմ հայտնի չէ, թե որ լեզվով է լույս տեսնելու գիրքը` անգլերեն, թե իսպաներեն, սակայն ժողովածուն կհրապարակվի մինչև Ծննդյան Տոները:
Նշենք, որ իսպանացի կիսապաշտպանը դեռ «Վալենսիայում» հանդես գալու ժամանակ բանաստեղծություններ էր ընթերցում հանդիսավոր միջոցառումներում: Այս տարի Մատան La Sexta հեռուտաընկերության եթերում ընթերցել է Չարլզ Բուկովսկու «Կապույտ թռչունը»: