Մայրաքաղաքի ծննդատներում սեպտեմբերի 2-8-ը լույս աշխարհ է եկել 503 երեխա
Մայրաքաղաքի ծննդատներում սեպտեմբերի 2-8-ը լույս աշխարհ է եկել 503 երեխա՝ 274 տղա և 229 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37200 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։