3730 դիտում
18:27 13-09-2016
Հայաստանի շահը պահանջում է միասնություն եւ համերաշխություն. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
Հարգելի խորհրդարան,
Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հուսադրող է նաեւ այն պատճառով, որ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համաձայնություն ձեռք բերվեց Ընտրական օրենսգրքի շուրջ: Հնարավոր է՝ ապագա պատմաբանները 2016 թվականի քաղաքական աշունն անվանեն բարեփոխումների աշուն:
Դեռեւս փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթում ազդարարվեց մեր երկրում արմատական բարեփոխումների սկիզբը, որտեղ նշվեց, որ մեզ պետք է չգոհացնի այն վիճակը, որն առկա է Հայաստանում, եւ մենք բոլորս պետք է ստեղծենք մի Հայաստան, որի քաղաքացիները չեն մտածի այն լքելու մասին:
Համակարգային փոփոխությունների անցկացման ճանապարհին մենք պետք է զերծ մնանք ցնցումներից եւ ընթանանք համերաշխության, հասարակական եւ քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով: Սա է պահանջում Հայաստանի շահը:
Պատմությունն ապացուցել է, որ հաջողում են այն հասարակություններն ու պետությունները, որտեղ իշխանություններն իրենք են գիտակցում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ նախաձեռնելով համակարգային փոփոխություններ: Կարող ենք փաստել, որ մեր երկրում համակարգային փոփոխությունների օրակարգը ձեւավորում են իշխանությունները:
Դրա վառ ապացույցն է նաեւ իշխանությունների կողմից գործնական քայլերի իրականացումը. ապագա խորհրդարանական ընտրությունները կազմակերպել բարեփոխված Ընտրական օրենսգրքով, որը գործնականում կչեզոքացնի ընտրախախտումները եւ այսպիսով մեր հանրության մոտ կբարձրացնի վստահությունն ընտրական գործընթացների եւ արդյունքների նկատմամբ:
Քաղաքական մշակույթի ամրապնդման առումով անչափ կարեւոր է ՏԻՄ ընտրությունների բաց, հրապարակային եւ մրցակցային բնույթը:
Կուսակցությունների ակտիվ մասնակցությունն այս ընտրություններին Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարական արժեքների անշրջելիության վկայությունն է:
Հարգելի գործընկերներ,
Շուտով մեր ժողովուրդը նշելու է Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադրման 25-րդ տարեդարձը: Եվ այսօր, առավել քան երբեւէ, մեր հասարակությանն անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն: Անկախ քաղաքական կողմնորոշումից եւ սոցիալական դիրքից՝ մենք պետք է գործենք հանուն Հայրենիքի հզորացման: Պիտ զորանա Հայաստանը, պիտ զորանա, քանի
որ այդպես է ուզում հայ ժողովուրդը:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
16:59 05-09-2016
Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն. Է. Շարմազանովի ելույթը՝ Արգենտինայում
1027 դիտում
15:20 16-07-2016
ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է լինեն մեկ միասնություն. Էդուարդ Շարմազանովը` «Արի տուն» ծրագրի մասնակիցներին
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը