1497 դիտում
16:38 13-09-2016
Բնակարաններ՝ վթարային շենքի բնակիչներին
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին որոշել է Շինարարների փողոցի 6/1 և 15 հասցեներում գտնվող նորակառույց շենքերից Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 6 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց օտարել քանդման ենթակա Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքի։
Այդպիսով, ըստ էության, վերջնական լուծում է տրվել վերը նշված վթարային շենքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդրին: Հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նշված ծրագիրը ոչ թե բնակարանային պայմանների բարելավման, այլ փոխհատուցման ծրագիր է և վթարային բնակարանների փոխարեն բնակիչներին տրամադրվել են համարժեք մակերեսով նոր բնակարաններ:
Ավագանին հավանություն է տվել 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշռին, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերին:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
16:29 12-08-2016
Նոր բնակարաններ հանձնվեցին Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին
843 դիտում
14:53 15-04-2014
Ստեփանակերտի վթարային երկու շենքերի բնակիչներին բնակարաններ կտրվեն
2963 դիտում
20:55 06-05-2016
Շինարարներ 35 շենքի վթարային մուտքի բնակիչներին հանձնվել են նոր բնակարանների բանալիները
Այս բաժնից
1084 դիտում
20:59 31-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական տեսաուղերձ է հղել
880 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին