211652_close_icon
views-count1924 դիտում article-date 09:51 13-09-2016

Միջին վիճակագրական մարդը գողանալու է, եթե դրա հնարավորությունն ունի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ստվերային կառավարության գաղափարը Հայաստանում ընդունվում է որպես Արևմուտքից եկած ինչ-որ խաղ, որը բացարձակապես կիրառելի չէ մեր պայմաններում։ «Ի՞նչ ստվերային կառավարություն, ի՛նչ եք հնարել, ամեն ինչ շատ ավելի պարզ է. լափողներին պետք է հանել, չլափողներին դնել, որ ժողովուրդը լավ ապրի»։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ «չլափողներ», ըստ էության, չկան։ Չէ, իհարկե, մայր Թերեզան կամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դա չեն անի ոչ մի պարագայում։ Բայց միջին վիճակագրական մարդը գողանալու է՝ ա) եթե դրա հնարավորությունն ունի, բ) եթե ենթադրում է, որ չի բռնվելու, գ) եթե գողանալն ավելի ձեռնտու է, քան չգողանալը։ Այդ երեք նախապայմանները միասին ստեղծում են մի համակարգ, որում ապրում ենք մենք և աշխարհի շատուշատ երկրներ։ Դրանց նշանակության նվազեցման (իսպառ վերացմանը ես չեմ հավատում) հետևանքով առաջանում է մեկ այլ համակարգ, որին մենք ձգտում ենք»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր