Մոսկվան այս օրերին քաղաքի օրը նշելուց հետո կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում
Մոսկվան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ կոմունալ ծառայությունների և քաղաքային տեխնիկայի զանգվածային ավտոշքերթ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է RBC-ն:
Զանգվածային ավտոշքերթին մասնակցել է 650 ավտոմեքենա, որոնք ընթացել են Մոսկվայի Սոդովոյե Կոլցոյով:
Ավտոշքերթի մասնակիցներն են կոմունալ ծառայությունների, ճանապարհային ոստիկանության, Արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարության, ինչպես նաև «Մոսկովյան տրանսպորտ» թանգարանի ավտոմեքենաները:
Նշենք, որ Մոսկվա քաղաքի տոնը նշվում է սեպտեմբերի 10-11-ը: Այս տարի ՌԴ մայրաքաղաքը տոնում է իր 869-ամյակը: