211652_close_icon
views-count2161 դիտում article-date 11:13 10-09-2016

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են. սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադար կհաստատվի

Վաշինգտոնն ու Մոսկվան հրապարակել են մշակած համատեղ պլանը, որը նախատեսում է Սիրիայում բռնության մակարդակի նվազեցում և անցում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացի, հաղորդում է BBC-ն։ «Այսօր ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայտարարում են մի պլանի մասին, որը, հուսով ենք, թեթևացնելու է տանջանքներն ու վերականգնելու է առաջխաղացումը դեպի խաղաղ բանակցությունները և Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորումը»,-հայտարարել է ՄԱՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։ Վերջինի խոսքով՝ համաձայնեցված պլանն ավելի հեռանկարային է, քան ներկայումս Սիրիային առնչվող որևէ այլ պլան և եթե պկանը հաջողվի իրագործել, ապա դա շրջադարձային կետ կդառնա։ Լավրովի խոսքով՝ համաձայն նոր պլանի՝ Սիրիայում սեպտեմբերի 12-ից սկսած 7 օրվա ընթացքում դադարեցվելու են բոլոր ռազմական գործողությունները, ինչից հետո ստեղծվելու է ահաբեկիչների ու զսպված ընդդիմության հստակեցման հատուկ կենտրոն։ Բացի այդ, Սիրիայի կառավարությունը չպետք է ավիահարվածներ հասցնի երկրի որոշակի շրջաններում, իսկ ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս հեռու մնան «Ֆրոնտ Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներից։ Լավրովի ու Քերրիի միջև բանակցությունները տևել են 12 ժամ, ինչից հետո ևս մի քանի ժամ հստակեցվել է գործողությունների պլանը։

Նմանատիպ նյութեր