1871 դիտում
17:35 09-09-2016
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին
Սեպտեմբերի 7-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստը, որին մասնկացել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Ե. Ավագյանը:
Նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.
Բաբայանը հանդես է եկել «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննության նկատմամբ դատախազական հսկողություն» թեմայով զեկույցով:
ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազները քննարկել են ԱՊՀ երկրների տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողությանը վերաբերող հարցեր, ուսումնասիրել են հանցավորության դեմ պայքարի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների հակազդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, ընտրությունների ժամանակ օրինականության պահպանման վերաբերյալ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
5001 դիտում
19:14 29-11-2017
Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին
Այս բաժնից
1093 դիտում
14:15 18-01-2025
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը