211652_close_icon

ՄԱԿ. աշխարհում հաշվվում է 28 մլն փախստական երեխա

views-count3218 դիտում article-date 15:43 07-09-2016
Վերջին 10 տարիներին աշխարհում փախստական երեխաների թիվն աճել է կրկնակի անգամ։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հրապարակած զեկույցում։ Տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ողջ աշխարհում բռնությունից ու հակամարտություններից խուսափելու համար իրենց տներն են լքել 28 մլն երեխաներ։ Նրանցից 10 միլիոնը դարձել են փախստական, 17 միլիոնը՝ տեղահանվածներ, իսկ 1 միլիոնի կարգավիճակը դեռ հստակեցված չէ։ Փախստական երեխաների 45 տոկոսը Սիրիայից ու Աֆղանստանից են։ Միայն 2015 թվականին 100 հազարից ավելի երեխա է աշխարհի տարբեր երկրներում ապաստան խնդրել։ Ցավոք, նրանց մեծ մասը դառնում է բռնության զոհ, ստրկության և այլ հանցագործությունների, սովի ու ծարավի զոհ, կամ էլ բախվում այլատյացությանն ու խտրականությանը։

Նմանատիպ նյութեր