211652_close_icon
views-count2485 դիտում article-date 12:06 06-09-2016

Նյու Յորքում փառատոնի ժամանակ կրակել են ամբոխի վրա. կան զոհեր

Նյու Յորքում Աշխատանքի օրվա կապակցությամբ ընթացող մեծ տոնական միջոցառման ժամանակ կրակոցներ են հնչել, հաղորդում է CBS New York-ը։ Տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետևանքով 2 մարդ մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել Բրուքլինի շրջանում՝ կարիբյան մշակույթին նվիրված միջոցառման ժամանակ։ Կրակոցների զոհ են դարձել 17-ամյա մի տղա և 22-ամյա մի աղջիկ։ Հրազենային վնասվածքներ են ստացել ևս 5 հոգի։ Նրանց մեջ 72-ամյա կին կա։ Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում՝ գտնելու հանցագործներին։ Հատկանշանական է, որ այս տարի փառատոնն անցկացվում էր անվտանգության բարձր միջոցառումների պայմաններում, որին ներգրավված են շուրջ 3 հազար ոստիկաններ, սակայն դրանք էլ չօգնեցին կանխելու ողբերգությունը։

Նմանատիպ նյութեր