ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Dorians և Արտյոմ Մանուկյան»․ Ես կուլամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դորիանսը խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիսին։ Խմբի անդամներեն են՝ Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ)։
2009 թ-ի ապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա Բացահայտում» մրցանակին։ Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում։
Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին։
2010 թ-ին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում։
Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց «Տարվա Լավագույն Ռոք Խումբ», իսկ 2011 թ-ին նվաճեց «Տարվա Լավագույն Ռոք Խումբ», «Տարվա Լավագույն Տեսահոլովակ», «Տարվա Լավագույն Երգիչ» մրցանակները։