2064 դիտում
15:06 02-09-2016
Կառավարությունը սահմանել է պետական դրոշի եւ զինանշանի չափանիշները
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է ՀՀ դրոշի և ՀՀ զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները, որոնք, որպես պարտադիր պայման, կկիրառվեն տպագրությունում, հեռուստա-ռադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձևաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա:
Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ դրոշի գույների համադրության` միջազգային գունային ստանդարտների և հստակ գունային գամմաների չափորոշիչների գործածմամբ, գրաֆիկագունային ձևաչափերի ամրագրմամբ և ՀՀ զինանշանի գործածվող գունային գամմաների հստակեցմամբ ու զինանիշագիտության կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների, ընդհանուր կոմպոզիցիայի շտկմամբ, «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքների պահանջներով, ինչպես նաև ՀՀ վարչապետի համապատասխան որոշման պահանջով:
Նմանատիպ նյութեր
919 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան
2998 դիտում
01:28 04-09-2015
Մահացել է ՌԴ պետական զինանշանի հեղինակը
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
517 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
955 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը