5873 դիտում
14:48 02-09-2016
Կառավարությունը գումար կհատկացնի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար
Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 1,2 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Երևանի Ս. Հովսեփյանի անվան N 115 ավագ դպրոցի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու և Երևանի Կարմիր Բլուր, 2-րդ նրբանցքի N 118 բնակելի տան սույն թվականի մայիսի 23-ի ուժեղ քամուց վնասված 41 քմ մակերեսով տանիքի վերականգնման աշխատանքները փոխհատուցելու նպատակով:
Հոկտեմբերի 2-5-ը Բրազիլիայում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Հիմնավորման համաձայն՝ համաժողովը կազմակերպվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից և կարևոր նշանակություն ունի միջազգային կառույցների ու առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացման, ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում:
Նմանատիպ նյութեր
8550 դիտում
21:34 02-09-2016
Գումար կհատկացվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար
3557 դիտում
17:59 13-04-2016
Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել
1482 դիտում
18:35 24-01-2014
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման հարցերին
Այս բաժնից
679 դիտում
16:37 28-01-2025
Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել
523 դիտում
16:24 28-01-2025
Աննորմալ իշխանության պարագայում ընդդիմության խոսույթն էլ է ինչ-որ պահի դառնում աննորմալ. Արտակ Զաքարյան