211652_close_icon
views-count1657 դիտում article-date 09:27 01-09-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է ղել սեպտեմբերի մեկի տոնի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժնե՛ր, հարգելի՛ ծնողներ, ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ` սեպտեմբերյան այս գեղեցիկ տոնի առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս: Սեպտեմբերի 1-ը՝ որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, իր ուրույն խորհուրդն ունի: Տոնական տրամադրությունը, որն իշխում է այսօր մեր քաղաքում, թող որ պահպանվի ձեր հոգիներում ուսումնառության ողջ ընթացքում, մղի ձեզ իմացության հանդեպ խոր հետաքրքրության ու ձգտումների: Գիտելիքը բարձր արժեք է: Մեր ժամանակներում բանիմաց, զարգացած անհատը դառնում է նաև հասարակության շարժիչ ուժ և ժամանակի վրա թողնում իր կենարար ներգործությունը: Հարգարժա՛ն ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք դուք։ Համոզվա՛ծ եմ` երևանցի դպրոցականների համար ուսումնառության տարիները կդարձնեք իրենց օժտվածության և տաղանդի բացահայտման, զարգացման, գիտելիքների ձեռքբերման փայլուն շրջան: Կրկին շնորհավորելով Գիտության և դպրության օրվա առթիվ՝ նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիդ, ցանկանում ուժ ու եռանդ: Թող նոր ձեռքբերումներով ցնծա մեր հնամենի ոստանը` Երևանը, և հզորանա հայոց 25-ամյա պետականությունը»։

Նմանատիպ նյութեր