211652_close_icon
views-count15581 դիտում article-date 13:06 31-08-2016

Երբ բարերար լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ. Սառա Եսայանը պարգևատրվել է նախագահի Երախտագիտության մեդալով. newsbook.am

Բոլորովին վերջերս` հուլիսի 15-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակալի բարեգործական գործունեության համար Սառա Մանթաշի Եսայանը պարգևատրվեց Հայաստանի հանրապետության նախագահի Երախտագիտության մեդալով, գրում է [url=http://newsbook.am/?p=89431/erb+barerar+linelyvoch+te+kochum+e+ayl+kensakerp+sara+esayany+pargevatrvel+e+naxagahi+eraxtagitutyan+medalov&l=am]newsbook.am[/url]-ը։ Դրանից օրեր անց` հուլիսի 29-ին, լրացավ Սառա Եսայանի 70 ամյակը: Հենց այս իրողությունն էլ առիթ հանդիսացավ անդրադառնալու Եսայան ազգանվանը` բարեգործության առումով` մի փոքր ավելի հեռվից սկսելով: Հայերի մոտ բարերար հասկացությունը վերջին երկու տասնամյակում հիմնականում ասոցացվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս կայացած այն մարդկանց անվան հետ, որոնք ինչ-որ պահից սկսած գիտակցել են հայրենիքի կարևորությունն ու իրենց ունեցած կարողությունից բաժին են հանել նաև հայրենիքի համար: Մեզ հայտնի բարերարները ապրել ու արարել են հայրենիքից դուրս, հետո նրանք մեզ ճանաչելի են դարձել, երբ հայրենիքում որոշվել է փողոց կամ հանրային նշանակության որևէ հաստատություն անվանակոչել վերջիններիս անուններով: Վերջին տարիներին, սակայն, հայ իրականության պատկերացումները որոշակի փոփոխվեցին. բարերության նոր չափանիշներ ու սկզբունքներ ճանաչելի դարձան: Բարերարի համարում ստացան այն մարդիկ, որոնք հարստանալուց հետո սկսեցին հայացք նետել սոցիալական խոսցելի խավերի ուղղությամբ, դեպի այն շրջանակները, որոնք հայտնի պառճառներով հայտնվել էին բնականոն զարգացման ուղեծրից դուրս: Այս իմաստով բարեգործության ու բարերարության մասին հայաստանցիների պատկերացումները փոխվեցին: Բարեգործներ դարձան Հայաստանի օլիգարխներն ու բիզնեսմենները, բարերարները` հայրենիքից դուրս ապրողները: Մինչդեռ ժամանակակից բառարաններում բարերար ու բարեգործ համարվում են նրանք, որոնք բարի ու արժանապատիվ գործերի շնորհիվ տվյալ ժամանակաշրջանում լուծել են սոցիալական, հոգևոր-արժեքային զանազան խնդիրներ, իսկ հետո մնացել են պատմության մեջ որպես անհատներ, որոնք փորձել են փոխել աշխարհը` այն մի փոքր ավելի լավը դարձնելու ազնիվ մղումով: Հայաստանում տեղացի բարեգործների ու դրսի բարերարների կողքին ապրում են արժանապատիվ մարդիկ, որոնց համար բարերար լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ, բնականոն իրողություն, որտեղ ներդաշնակվում են կարևոր արժեքներ: Խոսքը վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների մասին է, մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում բարին են արարել ու այդ բարությունն ու համբերությունը դարձել է այս մարդկանց արարելու հիմնական ուղենիշը: Կառլեն ու Սառա Եսայանների բարերարության մասին մեր ժամանակակիցներից շատերը չգիտեն էլ, որովհետև այն, ինչ արել են ամուսինները, արել են բացառիկ համեստությամբ, առանց աղմուկի և շնորհակալական բարձրագոչ կոչերի: Կառլեն ու Սառա Եսայանները մասնագիտությամբ բժիշկներ են: Ունեն բազմաթիվ կոչումներ ու պարգևներ: Անթիվ բարեգործությունների ու արժեքավոր նախաձեռնությունների հեղինակներ են ամուսինները: Դրանց դեռ կանդրադառնանք, հիմա ավելի որոշակի` տիկին Սառա Եսայանի մասին: ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946 թ. ԼՂԻՄ Մարտակերտ ավանում: 1964-1970 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց անմիջապես հետո` 1970 թվականից սկսել է տիկնոջ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր: Այս տարիների ընթացքում Սառա Եսայանն աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում: Այստեղ, թերևս, կառանձնացնենք թիվ 14 պոլիկլինիկան, որտեղ տիկին Եսայանն աշխատել է տասնամյակներ շարունակ` որպես բժիշկ-ռևմատոլոգ: Պոլիկլինիկան տարիներ առաջ վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Ըստ այդմ` տիկին Եսայանի աշխատավայրը 2006 թվականից առ այսօր «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որտեղ նա աշխատում է որպես բժիշկ-ռևմատոլոգ: Բացի այս, տիկին Եսայանը տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Ոլորտում երկարամյա ներկայության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր բարոյական չափանիշների արտացոլումն է պարգևների այն ցանկը, որն իր համես տեղն է գտել Եսայանի կենսագրությունում: ՊԱՐԳԵՎՆԵՐ • 24.05.2010 թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում,  • 15.07.2016 թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, • 2015 թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ մեդալով», • 2010 թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով, • 2010 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, • 2010 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր, • 2012 թ. «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից ստացել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը, • 2013 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով, • 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ, • 2015 թ. ստացել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ, • 2015 թ. պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով,  • 2015 թ. պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով, • ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով, • 2016 թ. ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով, • 2016 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար»: Տիկին Եսայանին իր մասնագիտական գործունեության ընթացքում ու առհասարակ, ամբողջ կյանքում, ուղեկցել է նրա ամուսինը` ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը: Ամուսինները միասին են աշխատել, միասին են արարել ու միասին էլ փորձել են փոխել աշխարհը` մի քիչ այն ավելի լավը դարձնելու ազնիվ մղումով: Մեր հայրենիքի համար այս դժվարին օրերին հատկապես արժևորվում են Լեռնային Ղարաբաղում իրականացված ամուսինների այն նախաձեռնությունները, որոնց արդյունքում Մարտակերտի շրջանի բնակավայրերից մեկը ոչ միայն չի հայաթափվել, այլ դարձել է ամենածաղկուն ու զարգացող համայքներից մեկը, որտեղ այսօր էլ` պատերազմական այս օրերին, անընդհատ ընտանիքներ են ձևավորվոմ ու ծնվում են երեխաներ: Սա, իհարկե, եզակի դրվագ չէ Եսայանների բարեգործության հարթակում: Ինքներդ էլ կարող եք համոզվել. ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացրել են լայնածավալ բարեգործական գործունեություն, մասնավորապես. • Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը, • 2004-2011 թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում, • Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են Հաղթական արծվի արձանը, • Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով, • 2011 թ. Եսայանների ջանքերով ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանի շենքը` ամբողջությամբ կահավորված, ինչպես նաև շենքի հարակից պուրակը` արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող «Պապիկ-տատիկի և թոռան» արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը): Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով: Ի նշան երախտագիտության` դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով, • Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվում է մշակույթի տուն և երիցատուն` իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով: Աշխատանքները կավարտվեն 2016 թվականին: • Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր, • Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում կառուցվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները, • Կառլեն և Սառա Եսայանների ջանքերով 2014 թ. կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը, • 2016 թ. Արցածի Մեծ Շեն գյուղին նվիրաբերել են ԳԱԶ 32213 միկրոավտոբուս, • Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները, • 2013 թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին, • Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, որոնք զգալի ավանդ են ունեցել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի` Երևանում կառուցվող տուն-թանգարանի աշխատանքների իրականացմանը,  • Վաստակավոր բժիշկների նախաձեռնությամբ Երևանում կառուցվել և ամբողջությամբ կահավորվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը: Կողքին կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին` իր երիցատնով, սրբաքանդակ կոթողներով` Գրիգոր Լուսավորչի արձանը, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988 թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող «Պապիկ-տատիկի» արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի, ինչպես նաև Առաջին տպագիր Գրքի արձանները, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը: Այն մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1980 թվականների հայտնի իրադարձություններից: Այս շարքում է նաև հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը, ինչպես նաև Գեւորգ Մշեցու, «Նանսենի անձնագրի» հուշարձանը:  Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=89431/erb+barerar+linelyvoch+te+kochum+e+ayl+kensakerp+sara+esayany+pargevatrvel+e+naxagahi+eraxtagitutyan+medalov&l=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր