Մահացել է Ալլա Պուգաչովայի պրոդյուսերը
77 տարեկանում մահացել է խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովայի պրոդյուսեր Օլեգ Նեպոմնյաշչին: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Նախօրեին տեղեկությունը հայտնել է Ֆիլիպ Կիրկորովը, ով 25 տարի առաջ Օ. Նեպոմնյաշչիյի միջամտությամբ առաջին անգամ հանդիպել էր Ալլա Պուգաչովայի հետ, ովքեր ընդամենը 1 տարի անց՝ 1994թ.-ին պսակադրվեցին Երուսաղեմում:
Ըստ տեղեկլություների՝ Օ. Նեպոմնյաշչին տեղափոխվել է հիվանդանոց օգոստոսի 25-ին, որտեղ օրեր անց մահացել է սրտի կաթվածից:
Մոսկվան հրաժեշտ կտա պրոդյուսերին օգոստոսի 31-ին: