Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին Թուրքիա կայցելի
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցոբ կմեկնի Անկարա, որտեղ բանակցություններ է վարելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների շուրջ, հաղորդում է Ria Novosti-ն։
Twitter-ի իր էջում նա գրառել է. «Հինգշաբթի մեկնում եմ Անկարա, որպեսզի հանդիպեմ նախագահ Էրդողանի հետ, քննարկեմ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները, հաստատելու Թուրքիայում ժողովրդավարության արժեքներին ԵՄ-ի հավատարմությունը և աջակցությունը»։
Ներկա պահին ԱՆկարայում Եվրամիության պատվիրակությունը քննարկում է Թուրքիայի քաղաքացիների համար բիզայի ազատականացման գործընթացը և ԵՄ-ին նրա անդամակցության հարցը։ Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի՝ ներքին գործերով ու միգրացիայի հարցերով ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, սեպտեմբերին կհրապարակվի վիզային ազտականացման մասին պլանի իրագործման զեկույցը։