3844 դիտում
17:42 25-08-2016
Իտալիայի Ռիմինի քաղաքում Արցախին նվիրված վավերագրական ֆիլմի շնորհանդես է կայացել
Օգոստոսի 23-ին Իտալիայի Ռիմինի քաղաքի «Neri Conai» դահլիճում կայացավ իտալացի լրագրող Ջիան Միկալեսինի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վերադարձը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնը»՝ Ռիմինիի 37-րդ հանդիպման շրջանակներում:
Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ֆիլմի հեղինակ Ջիան Միկալեսինը և «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնի» տնօրեն Ռոբերտո Ֆոնտոլանը:
Դեսպան Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակին` Արցախի, ինչպես նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ դեսպանության հետ սերտ համագործակցելու և ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու համար:
ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի պատմությունն ու էությունը: Դեսպանն Բաղդասարյանն ընդգծեց, որ Ջիան Միկալեսինի ֆիլմը ոչ միայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի պատմությունը, այլև կոչ է անում անտարբեր չլինել մարդկանց ու ժողովուրդների հանդեպ իրականացվող խտրականության ու բռնության հանդեպ:
Նմանատիպ նյութեր
4845 դիտում
13:17 12-11-2018
Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում
4730 դիտում
22:02 24-02-2017
Սումգայիթյան ողբերգության տարելիցի շրջանակներում Արցախին նվիրված գրքի շնորհանդես է կայացել Փարիզում
1144 դիտում
21:38 18-11-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Իտալիայի Պիաչենցա քաղաքում
Այս բաժնից
463 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
796 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել