ՕՐՎԱ ԿԱԴՐ. Հաղթանակած զինվորը պոստերից իջնում է զորամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողները առաջնագծից հերթափոխ էին եղել և իջնում էին զորամաս:
Գյուղով անցնելիս գրեթե բոլոր գյուղացիները՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել օրհնում էին զինվորներին ու ասում. «Տղերք, ձեր շնորհիվ է, որ մենք հանգիստ գլուխներս դնում ենք բարձին: Դուք եք խաղաղության աղավնին և Ձեր շնորհիվ է թշնամուն խաղաղություն պարտադրվել»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի