211652_close_icon
views-count1677 դիտում article-date 20:52 17-08-2016

Բացահայտում. գողացել էր դրամապանակը՝ գումարով և փաստաթղթերով

Հուլիսի 9-ին, ժամը 21-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում 1989 թ. ծնված Քրիստինե Ա.-ի պայուսակից գողացել են դրամապանակը՝ գումարով և փաստաթղթերով: Օգոստոսի 16-ին, ժամը 13.30-ին, ոստիկանները Սարի-Թաղի 1-ին փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Նմանատիպ նյութեր