2384 դիտում
14:22 15-08-2016
Տեղի ունեցավ Արի տուն 2016թ ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը
Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ «Արի տուն» 2016թ. ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Չարենցի անվան դպրոցի ուցուցիչները, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Ողջունելով արիտունցիներին Սփյուռքի նախարարը նշեց. «Շատ ուրախ եմ ողջունելու ծրագրի յոթերորդ տարում վեց հազար մասնակիցների վերջին հատվածին: Սիրելի° պատանիներ, ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը դառնա ձեր կյանքի ամենահետաքրքիր ու հագեցած հատվածը, որ շատ բան սովորեք ձեր Հայրենիքի մասին, կարողանաք շատ ընկերներ ձեռք բերել, և որ ամենակարևորն է՝ հետագայում պահպանեք կապը միմյանց հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին, ովքեր վստահեցին մեզ և մեր կանչով այսօր այս երիտասարդները մասնակցում են մեր ծրագրին: Իրապես, Հայաստանը դառնում է նրանց տունը, վերադառնալով` ծրագրի յուրաքանչյուր մասնակից ցանկանում է նորից գալ, նորից մասնակցել, նորից լինել Հայրենիքում, և սա ամենագլխավոր արդյունքն է, որ մենք տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, ովքեր այդքան ջերմությամբ, հոգատարությամբ ընդունել են ձեզ իրենց հյուրընկալ օջախում»:
Գերատեսչության ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ տարբեր գերատեսչություններին, մարզային ու համայնքային կառույցներին, որոնք ծրագրի ողջ ընթացքում եղել են նրանց կողքին՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու առողջությունը:
Իր խոսքի վերջում նախարարը շնորհակալություն հայտնեց Չարենցի անվան դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, որոնց շնորհիվ այս օրերի ընթացքում երիտասարդները էլ ավելի են բարելավել հայերենի իրենց գիտելիքներն ու առավել հանգամանալից ծանոթացել հայոց պատմությանն ու մշակույթին: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց նախարարության և §Հայրենիք-Սփյուռք կենտրոն¦ (Պոակ)-ի աշխատակիցներին՝ ծրագրի կազմակերպչական հատվածը հավուր պատշաճի իրականացնելու համար:
Այնուհետև, ավանդույթի համաձայն, նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց ամենակրտսեր մասնակցին՝ Հակոբ Տոնապետյանին (Սիրիա):
Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին §Մանուկների մոլորակ¦ կրթադաստիարակչական-գեղագիտական կենտրենի սաները:
Նշենք, որ ծրագրի ութերորդ փուլին մասնակցում է 55 պատանիներ և աղջիկներ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Լեհաստան:
Նմանատիպ նյութեր
3359 դիտում
15:49 20-06-2016
Տեղի ունեցավ 2016թ.«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6116 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
950 դիտում
14:18 11-07-2016
Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
775 դիտում
20:35 15-11-2024
Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
883 դիտում
20:22 15-11-2024
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից
1006 դիտում
19:59 15-11-2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին