211652_close_icon
views-count106095 դիտում article-date 21:59 10-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. N զորամասի տանկիստները քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցեցին, որ Հայ առյուծ զինվորին չեն կարող ծնկի բերել

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի ճիվաղներին արժանի հակահարված տվեցին նաև Արցախի պաշտպանության բանակի N զորամասի տանկիստները, որոնց գործողությունների արդյունքում թշնամին չկարողացավ նրանց վաստահված հատվածում 1 սանտիմետր անգամ հող գրավել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մերօրյա առյուծ տանկիստներն ասում էին. «Հենց առաջնագծից դիմում ենք մեր հերոս ժողովրդին, ասելով, որ մենք ամուր կանգնած ենք սահմանին: Մեր մայրերը, հայրերը հարազատները, ընկերներն ոււ մտերիմները կարող են առանց որևէ անհանգստության գիշերը իրենց գլուխները բարձին դնեն: Մենք ավելի ենք ոգևորվում, երբ իմանում ենք որ մեր թիկունքն էլ դուք եք մեզ պես պահում: Թշնամուն պարտադրել ենք խաղաղություն ու եթե նա նորից փորձի ոտնձգություն կատարել սահմանների նկատմամբ, հավատացեք, նորից կստանան արժանի հակահարված, իսկ նրա կորուստները նախորդի համեմատ կլինի հարյուրապատիկ, երկուհարյուրապատիկ: Պարզապես մեր ծնողները մեզ սովորեցրել են խաղաղություն ու մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը փորձի մեր խաղաղ անդորրը փոթորկի»: Լուսանկարները և տեսանութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 220+
220+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր