Պատվիրվել է աչքի պրոթեզ՝ Սարի թաղի բախման հետևանքով աչքը կորցրած 17-ամյա պատանու համար
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Առողջապահության նախարարությանը տեղեկացրել են, որ իրենց կենտրոնում գտնվող Սայադ Հարությունյանի համար պատվիրվել է աչքի պրոթեզ, իսկ պրոթեզավորման ողջ ծախսը կհոգա այս բժշկական կենտրոնը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց Անահիտ Հայթայանը:
Հուլիսի 29-ին ոստիկանություն-ցուցարարներ բախման հետևանքով աչքը կորցրած Սայաթ Հարությունյանի աչքի պրոթեզն արդեն պատվիրվել է:
Հիշեցնենք, որ 17-ամյա Սայադ Հարությունյանի՝ արտերկրում վիրահատության համար դրամահավաք է սկսվել Facebook սոցիալական ցանցում, իսկ երեկ նա «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից տեղափոխվել էր «Մալայան կենտրոն», որտեղ նրա աչքի խոռոչի մեջ պետք է ժամանակավոր իմպլանտ տեղադրվեր, որպեսզի խոռոչը չփակվի:
Հիշեցնենք, որ 17-ամյա Սայաթ Հարությունյանը Երևանի Սարի թաղում վիրավորվել է պատահաբար: Նա Երևան եկել էր Գեղարքունիքի մարզից` ազգականների մոտ: