3126 դիտում
13:10 05-08-2016
«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016»-ը եզրափակվել է տարազային նորաձևության ցուցադրությամբ
Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում կազմակերպված «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնի շրջանակում ուշ երեկոյան ներկայացվել են դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի ու Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք ուղեկցվել են «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական համույթի կենդանի կատարումներով:
Փառատոնի շրջանակում կազմակերպված ինչպես ցուցահանադես-վաճառքը, այնպես էլ ազգային տարազի և արդի հագուստի ցուցադրությունները մեծ ոգևորությամբ են ընդունվել ինչպես ստեփանակերտցիների, այնպես էլ Արցախի մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների կողմից:
«Կարող ենք վստահաբար արձանագրել, որ փառատոնը լիարժեք տոն դարձավ թե՛ ստեփանակերտցիների ու մյուս արցախցիների և թե՛ Ստեփանակերտում գտնվող օտարերկրացիների համար: Նաև ուզում եմ վստահեցնել, որ Երևան -Ստեփանակերտ փոխգործակցության շրջանակներում այդպիսի միջոցառումները կրելու են շարունակական բնույթ», -նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
Ողջունելով և առանձնակի կարևորելով «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը Արցախի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ միջոցառումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների մշակութային համագործակցության հետագա խորացման և ընդլայնման համար:
[img]/ups/images/0732007001470385809966130.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2221 դիտում
15:14 07-08-2018
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնում ներկայացվել են նոր տարազային հավաքածուներ
5199 դիտում
21:27 04-08-2016
Ստեփանակերտում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» երկրորդ փառատոնը
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին