1601 դիտում
16:37 04-08-2016
Գործադիրի որոշմամբ ստեղծվելու է «Էներգաիմպէքս» ընկերություն
Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:
Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:
«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված գործադիրն ընդունել է «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» որոշում՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքի սահմանված կարգով օտարում «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից շահագործում նույն անձնակազմով:
Նմանատիպ նյութեր
2521 դիտում
22:31 04-08-2016
Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ընկերություն
1256 դիտում
15:11 06-03-2014
ՀՀ գործադիրի որոշմամբ ստեղծվելու է ՊՈԱԿ
3590 դիտում
18:18 03-08-2017
Գործադիրի որոշմամբ հիմնադրվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը