211652_close_icon
views-count7670 դիտում article-date 16:35 04-08-2016

22-ամյա երիտասարդի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մարդը հենց դու ես

2014 թ-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ հայտնվեցին 25-ամյա Ռուսլան Սարգսյանի մասին, ով տառապում էր երիկամային անբավարարությամբ ու պետք է վիրահատվեր: Ռուսլանի ընտանիքն Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից է ու նման վիրահատության գումար չուներ: Դրա վերաբերյալ հրապարակումներին արձագանքեց բարերար, ով փոխանցեց անհրաժեշտ 3 մլն դրամը, Ռուսլանի հայրը՝ փոխպատվաստման համար տրամադրեց իր երիկամն ու երիտասարդը ոտքի կանգնեց: Այսօր նա աշխատում է որպես արհեստավոր, փորձում օգնել ընտանիքին: Սակայն այս անգամ ևս ընտանիքը բոլորիս օգնության կարիքն ունի: Բանն այն է, որ Ռուսլան Սարգսյանի երիկամային հիվանդությունը ժառանգական է ու փոխանցվել է մորից որդիներին: Նույն ախտորոշումը հիմա ունի Ռուսլանի կրտսեր եղբայրը՝ 22-ամյա Սևակ Սարգսյանը: «Իմ հիվանդությունը հայտնաբերվեց բանակ զորակոչվելուց առաջ: Ընտանիքս ամեն կերպ փորձել էր օգնել եղբորս՝ Ռուսլանին, փորձել էր միջոցներ գտնել ու իմ հիվանդության մասին լուրը նոր հարված էր: Բուժվում եմ արդեն մի քանի տարի: Շաբաթական 3 անգամ ստանում եմ դիալեզ, որի արժեքն ամսական կազմում է 60 հազար դրամ: Բացի այդ նաև լրացուցիչ դեղերը, որոնց արժեքը 35 հազար դրամ է», - ասաց Սևակ Սարգսյանը: Հիվանդության պատճառով ինքն աշխատել չի կարող, հայրն ու եղբայրը ևս, քանի որ դոնոր դառնալուց հետո հայրն ապրում է մեկ երիկամով, իսկ եղբայրը՝ Ռուսլանն, ամեն դեպքում ծանր աշխատանք անել չի կարող: Միևնույն ժամանակ դիալեզի կուրսերը չեն կարող բուժում լինել երիտասարդի համար ու նա ևս ունի վիրահատության, փոխպատվաստման կարիք: «Հայրս արդեն եղել է եղբորս դոնորը, մայրս՝ դոնոր դառնալ չի կարող, քանի որ այս հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է հենց իր կողմից: Այլ մոտ բարեկամ մենք չունենք: Այնպես որ ես վիրահատվելու հույս չունեի: Ամեն դեպքում հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Գերմանիայում հնարավոր է վիրահատություն կատարել: Դիմեցինք կլինիկաներից մեկին ու ստացանք դրական պատասխան: Պետք է մեկնեմ այնտեղ, հետազոտվեմ ու վիրահատվեմ: Սա ինձ համար բուժվելու հույս է, բայց այն իրականություն դարձնելու համար ընտանիքս գումար չունի», - ասաց Սևակ Սարգսյանը: Նա ընդգծում է, եթե կարողանար ինքնուրույն կաշխատեր որքան պետք է, սակայն առողջական վիճակը դա անհնար է դարձնում: Նրա խոսքով՝ Ռուսլանին բարերարի կողմից տրված օգնությունն իր ընտանիքին հույս տվեց, որ ամեն բան կկարգավորվի ու նա հավատում է՝ ինքը ևս կբուժվի: Այդ նպատակով Սևակ Սարգսյանի անունով «Արարատ» բանկում բացվել են հաշվեհամարներ: [b]AMD 151 002 463 009 0100 USD 151 002 463 009 0101 EUR 151 002 463 009 0149 RUB 151 002 463 009 0158 [/b] Մանրամասների համար կարող եք դիմել Սևակին՝ հեռ. [b]077343335[/b], կամ նրա մայրիկին՝ Լյուդմիլա Սարգսյանին հեռ. [b]077242938[/b]:

Նմանատիպ նյութեր