2274 դիտում
21:55 03-08-2016
Ավարտվել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների մարզումները
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները:
Երկօրյա աշխատանքների ընթացքում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև ճշտվել են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության կազմակերպման պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:
Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ կայացել են մարզումներ, որոնք ղեկավարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մարզումների ընթացքում վերստուգվել են մարտական խնդիրներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև, հաշվի առնելով ապրիլյան մարտական գործողությունների փորձը, առաջադրվել են գործնական խնդիրներ զորամիավորումների և կենտրոնական ենթակայության ուժերի մարտական կարողությունները ստուգելու համար:
ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ մանրակերտերի վրա անցկացվել են կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ, խաղարկվել են ենթակա ուժերի ու միջոցների կիրառման առանձին դրվագներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը