211652_close_icon

Վատթարացել է 3 անգամ վիրահատված ոստիկանի վիճակը

views-count3687 դիտում article-date 13:25 03-08-2016
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը այսօր վատթարացել է: Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական վարչությունից։ Հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակն ամենածանր էր գնահատվում: Նա գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում. վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, թոքերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կլինիկայի մասնագետները փուլ առ փուլ պայքարում են հիվանդի վիճակը բարելավելու համար։ Եվ չնայած այս ընթացքում որոշակի ժամանակիընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` իրականություն են դարձել ակնկալվող բարդությունները։ Կազմակերպվել էր կոնսիլիում, ոստիկանը երեկ չէ առաջին օրը երրրորդ անգամ վիրահատվել էր: Նրան կրկին միացրել էին արհեստական շնչառության սարքը: Հուլիսի17-ից այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան:

Նմանատիպ նյութեր