Գիշերը Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամների կալանավորման որոշումներ են կայացվել
Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ ողջ գիշերվա ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ 2 ամսյա կալանքի որոշումներ են կայացվել:
Երկու ամսով կալանավորվել են Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները, Արամ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):