Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Note 7 սմարթֆոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Samsung ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Galaxy Note 7 սմարթֆոնը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Սմարթֆոնի շնորհանդեսը կայացել է այսօր՝ օգոստոսի 2-ին՝ Նյու Յորքում:
Հայտնի է, որ սմարթֆոնն ունի 5.7 դյույմ էկրան և հասանելի կլինի երկու տարբերակներով՝ Qualcomm Snapdragon 821 կամ Samsung Exynos 8893 պրոցեսորով: Այն նաև ունի 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն:
Նոր սմարթֆոնն ունի մատնահետքերը և աչքի թաղանթը նույնականացնելու հնարավորություն և կարող է աշխատել ջրի տակ:
Galaxy Note 7 սմարթֆոնը վաճառքում կհայտնվի օգոստոսի 19-ին, իսկ նախնական պատվերներն ընդունվելու են արդեն վաղվանից` օգոստոսի 3-ից:
Նոր սմարթֆոնի արժեքը կտատանվի 770-800 դոլարի սահմանում: