Բաղրամյան փողոցում ինքնահրկիզված Ջեբկիր Քջոն ծանր վիճակում է գտնվում
Հուլիսի 30-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում ցուցարարների շարքում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը հայտնի է «Ջեբկիր Քջո» մականվամբ:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի բժիշկներից մեկի փոխանցմամբ` նա գտնվում է ծանր վիճակում:
Պարզվում է` Քաջիկը թմրամոլ է և երկար տարիներ օգտագործում է թմրանյութեր, հաշվառված է մայրաքաղաքի հոգեբուժական հաստատություններից մեկում:
Նա 13 անգամ դատապարտվել է՝ թմրանյութ պահելու, խուլիգանության և գողության մեղադրանքներով:
Քաղաքացին, որ հայտնվել էր Բաղրամյան պողոտայում, գերակա հանրային շահի գոտում հայտնված Բյուզանդ փողոցի բնակիչ է և բողոքում է այն բանից, որ եղբոր աղջիկն է ստացել Գրիգորյանների ողջ ընտանիքին տրված դրամական փոխհատուցումը: