4057 դիտում
11:00 29-07-2016
Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերի վրա 2 արկ է արձակել. ԼՂՀ ՊՆ
Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից, հայկական դիրքերի վրա արձակելով 2 արկ:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը ղարաբաղյան առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել:
Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Շփման գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը:
Նմանատիպ նյութեր
5266 դիտում
10:20 10-08-2016
Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 150 կրակոց
6427 դիտում
10:31 13-08-2016
Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց
17641 դիտում
09:05 09-05-2016
Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը կիրառել է ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետեր. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
196 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
766 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան