Ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է գեղանկարչուհի Մարիամ Ղարիբյանի աշխատանքների ցուցահանդեսը: «Վերադարձ» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Այնթապի հայտնի ասեղնագործական դպրոցը, ինչպես նաև արդի դիզայներական մոտեցումներով շուրջ 25 աշխատանք:
Ցուցահանդեսին արվեստագետների, դիզայներների ու հյուրերի հետ միասին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Մարիամ Ղարիբյանի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր ցուցասրահներում, ինչպես նաև տեղ են գտել մասնավոր հավաքածուներում: Հայկական ավանդական ասեղնագործությունը գեղանկարչուհին օգտագործում է նաև ժամանակակից զգեստների ձևավորման մեջ՝ ստեղծելով հնի ու նորի յուրահատուկ համադրություն:
Երևանի քաղաքապետարան